Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան. Փաշինյան

Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսը շատ ծանր հիվանդություն է, և բոլորի խնդիրն է դրան շատ լուրջ վերաբերվել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Լարված է իրավիճակը: Եվ ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք: Բայց հիվանդության առանձնահատկությունը նրանում է, որ ցավոք սրտի, շատ հիվանդներ, ովքեր ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են: Սա շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի երկրորդ ալիքին՝ նա նշեց, որ երկրորդ ալիքը հենց դա էր, երբ դեպքերի որոշակի նվազումից հետո կրկին արձանագրվում է դեպքերի այսպիսի աճ: «Պետք է առավելագույնն անենք այդ երկրորդ ալիքը հսկողության տակ պահելու համար: Եվ ուղիղ ուզում եմ ասել՝ կառավարության ջանքերն իհարկե առաջնային են, սակայն յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունը շատ բան է որոշում»,-ասաց վարչապետն ու համոզվածություն հայտնեց, որ քաղաքացիները անհատական բարձր պատասխանատվություն կցուցաբերեն:

Հայաստանում հունիսի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402 -ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  58 668 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]