Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այսօր՝ հունիսի 2-ին

Այսօր՝ հունիսի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1921 թ. այս օրը գերմանական դատարանն անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին Թալեաթ փաշայի սպանության համար։

*           1992 թ. այս օրը ընդունվեց Արցախի դրոշը։

*           1992 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում սկսեց։

*           1098 թ. այս օրը Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը։

*           1953 թ. այս օրը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրումը։

*           1886 թ. այս օրը ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ Սպիտակ տանը տեղի ունեցավ պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան)։

*           1882 թ. այս օրը մահացել է Ջուզեպպե Գարիբալդին՝ Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ։

 

Գիտե՞ք, որ...

*           Ասեղի լայնություն ունեցող ջրի շիթով մեկ օրում հոսում է 840 լիտր ջուր:

*           Դելֆինները քնելուց փակում են միայն մեկ աչքը:

*           Կիտրոնի մեջ ավելի շատ շաքար կա, քան ելակի:

*           Եղջերուները շատ են սիրում ուտել բանան:

*           Ընձուղտի լեզուն ամբողջովին սև է, իսկ երկարությունը կարող է հասնել մինչև 45 սմ-ի:

*           Հին Հռոմում եթե հիվանդը մահանում էր վիրահատության ժամանակ, վիրահատող բժշկի ձեռքերը կտրում էին: 

*           Թիթեռներից ամենաերկար ապրողը Monarch տեսակի թիթեռնիկն է. մինչև 6 ամիս` ի տարբերություն մյուս տեսակների, որոնք ապրում են ընդամենը մի քանի օր...

*           Նապոլեոնը տառապում էր այլուռոֆոբիայով` խուճապի աստիճան վախենում էր կատուներից:

*           Կետի սիրտը րոպեում բաբախում է ընդամենը 9 անգամ:

*           Մարդու մազերի երկարությունը իր կյանքի ընթացքում միջին հաշվով հասնում է 725 մետրի:

*           Մրջյունները երբեք չեն քնում:

*           Մարդկանց 97 տոկոսը իրեն առաջարկած նոր գրիչով առաջինը կգրի իր անունը

*           Իսլանդիայում թեյավճար թողնելը համարվում է վիրավորանք...

*           Մեղուներն ականջներ չունեն...

*           Երկարակյացների մեջ, ովքեր ապրել են 100 տարի և ավելի, 5-ից 4-ը կանայք են:

*           ՄԱԿ-ի տվյալներով` ամեն օր աշխարհում ծնվում է մոտ 250.000 նորածին, ամեն վայրկյան` 3 նորածին...

*           Լաս Վեգասը տիեզերքից Երկրի վրա երևացող ամենալուսավոր կետն է:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]