Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կուժեղացվեն աշխատողի իրավունքի 
պաշտպանության դրույթները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այնպիսի իրավահարաբերությունները, ինչպիսիք  աշխատանքայիններն են, շատ արագ են փոփոխվում եւ համարժեք արձագանքման  ու կարգավորման պահանջ են առաջացնում: Մյուս կողմից էլ սա այն ոլորտն է, որտեղ հասարակությունն առավել զգայուն է իր իրավունքների պահպանման հարցում եւ այն կարգավորող օրենքի ցանկացած բաց անխուսափելիորեն բարձրաձայնվում է հասցեատիրոջ կողմից:

Հայաստանի աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005 թվականին, իսկ 2010 եւ 2015 թվականներին ենթարկվել երկու հիմնարար բարեփոխումների: Հինգ տարին արդեն ավանդույթ դարձած այն ժամանակահատվածն է, երբ աշխատանքային հարաբերությունները զարգացման որոշակի փուլ են անցնում, որի ընթացքում նոր պահանջներ ու իրավահարաբերությունների ձեւեր են առաջանում եւ առարկայական պայմաններ են ստեղծվում իրավական ակտի բարեփոխման համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը: Իրավական ակտով վերլուծվել են  աշխատանքային օրենսգրքում առկա խնդիրները, դրանց առաջացման պատճառները, որի հիման վրա էլ նախանշվելու են նրա բարեփոխումները: Ոլորտի լիազոր մարմինը հայեցակարգը մշակելիս հաշվի է առել վերջին տարիներին աշխատողներից, գործատուներից, միջազգային կազմակերպություններից եւ փորձագետներից ստացած դիտողություններն ու առաջարկությունները»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]