Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս

Շրջիկ խմբերով տնային նմուշառումների թիվն օրական հասնում է 200-ի. ավելացվում են խմբերը

Շրջիկ խմբերով տնային նմուշառումների թիվն օրական հասնում է 200-ի. ավելացվում են 
խմբերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շրջիկ խմբերով իրականացվում է օրական 200 նմուշառում, դրանց թիվը զգալիորեն ավելացել և ավելանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Շարունակվում է նաև առողջության առաջնային պահպանման օղակի ինտեգրումը պրոցեսին, և դրա մասին է  վկայում հենց պոլիկլինիկական համակարգից հավաքվող թեստերի թիվը: Երբ նոր սկսեցինք շրջիկ խմբերով տնային նմուշառումներ իրականացնել, ունեինք օրական մոտ 20 նմուշ, իսկ հիմա արդեն նմուշների թիվը օրական հասնում է 200-ի և այդ թիվը գնալով շատանում է, շրջիկ խմբերը ավելացվում են: Եվ դրանով մենք հայտնաբերելիությունը մեծացնում ենք, շարունակվում են առողջության առաջնային պահպանման օղակի վերապատրաստման դասընթացները»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց՝ հաճախ է լսում բողոքներ, որ պոլիկլինիկական համակարգը լավ չի տիրապետում այս հիվանդության վարմանը տնային պայմաններում: Նախարարը նկատեց, որ հնարավոր է՝ բազմաթիվ այդպիսի դեպքեր լինեն, քանի որ փաստացի սա մի նոր իրավիճակ է բժիշկների համար: Եվ նրանց ժամանակ է պետք ինտեգրվելու այս հիվանդության դեմ պայքարի համակարգին: «Բայց վստահ եմ, որ ամբուլատոր պոլիկլինիկական համակարգը կկարողանա այս բեռը բարձրացնել և կվարի պացիենտներին այնպես, ինչպես մեր ուղեցույցներում է գրված: Իսկ մենք միայն բարդացած և շատ ծանր դեպքերը կհոսպիտալացնենք և պատշաճ բուժօգնություն ցույց կտանք մեր քաղաքացիներին»,-ասաց նախարարը:

Հայաստանում հունիսի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402 -ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  58 668 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք: 

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ