Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր վիճակում է 440-ը, ծայրահեղ ծանր՝ 55-ը

Կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր վիճակում է 440-ը, ծայրահեղ ծանր՝ 55-ը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտվողների թիվը վերջին օրերին 500-ի շրջանակում է. ցուցանիշի լավացման միտումներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը, որովհետև լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև դրանք պարբերաբար պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունք ունենանք: Լարված է մնում նաև հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, հատկապես ռեանիմացիոն մահճակալների, որոնք ամենակարևորն են այս պահին: Ունենք ծանր վիճակում 440 քաղաքացի և ծայրահեղ ծանր վիճակում 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացած է թոքերի արհեստական օդափոխության սարքին»,-ասաց Թորոսյանը:

Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թվին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ այն տատանվում է 500-ի շրջանակներում վերջին մի քանի օրերի ընթացքում: «Լավացման միտումներ մենք չենք տեսնում, և պետք է բոլոր միջոցառումները շարունակենք ավելի ինտենսիվ, հատկապես պարզ կանոնների պահպանումը, որ թվերը չաճեն»,-ասաց նա ու կոչ արեց կրել դիմակ գրեթե ամենուր՝ բացառությամբ սնվելու դեպքերի, ախտահանել ձեռքերը հնարավորինս հաճախ, պահել սոցիալական հեռավորություն՝ հնարավոր բոլոր դեպքերում:

Հայաստանում հունիսի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402 -ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  58 668 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 139 դեպք: 

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]