1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի 
նախագահը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: 

Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը:

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության լավ ավանդույթների վրա:

Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Ղազախստանի և Հայաստանի միջև համապարփակ համագործակցությունը կշարունակի դինամիկ զարգանալ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Հարգելի Նիկոլ Վովայի,

այս նշանակալի օրը անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]