1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուբեն Բաբայանը Տիկնիկային թատրոնի նվաճումն է համարում ժամանակին համընթաց քայլելը

Ռուբեն Բաբայանը Տիկնիկային թատրոնի նվաճումն է համարում ժամանակին 
համընթաց քայլելը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 1-ին տոնում է հիմնադրման 85-ամյակը: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Տիկնիկային թատրոնի մեծագույն նվաճումն է համարում այն, որ թատրոնը տարիներ շարունակ ժամանակին համըթաց է քայլում՝ չկորցնելով արդիականությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք  բեմադրվել են դեռ 40 կամ նույնիսկ 50 տարի առաջ: Թատրոն են գալիս տատիկ, պապիկներ, որոնք երեխա ժամանակ են դիտել այդ ներկայացումները:

«Մեր թատրոնը չունի ո՛չ տարիքային, ո՛չ ժանրային սահմանափակում: Տիկնիկային արվեստի բոլոր ձևերեն են կիրառվում: Ներկայացումները խաղում ենք հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով: Կան նաև  համր և այլ ներկայացումներ: Ըստ իս՝ սահմանների բացակայությունը ժամանակակից թատրոնի հատկությունն է»,-շեշտեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին առաջին անգամ ներկայացում են խաղացել թատրոնի պատշգամբից, ինչը նույնպես հետաքրքիր է: Բաբայանի հավաստիացմամբ՝ թատրոնը չի կարող սպասել լավ ժամանակների, հարմար ժամանակների, առողջ ժամանակաների, հակառակ դեպքում այն կմահանա: «Թատրոնը պետք է բոլոր ժամանակներում կարողանա պահպանել կապը հանդիսատեսի հետ, ինչը մեր թատրոնը և՛ օնլայն տարբերակով, և՛ անմիջական կապով կարողանում է: Սա մեր ամենամեծ նվաճումն է: Մենք կանք, մենք ժամանակի մեջ ենք, պահանջված ենք,  մեծագույն հաճույք ենք ստանում բեմ բարձրանալիս, հանդիսատեսի հետ հաղորդակցվելիս, այլ ոչ թե կոչումներ ստանալիս: Մենք ապրում ենք արվեստով, մշակույթվ»,-շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ թատրոնը անձակուրդում էր և այդ ընթացքում  կոսմետիկ վերանորոգում են իրականացնել.  բեմն են ներկել, որոշ սենյակներ են բարեկարգել: Այժմ պատրաստվում են բեմադրական աշխատանքների:

«Եթե դու կարողանում ես քո գործունեությամբ հաճույք պատճառել մարդկանց, ուրեմն քո՝ արվեստում լինելն իմաստավորվում է: Արվեստում լինելու ուրիշ արդարացում ես չգիտեմ»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]