Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԱՏՄ կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

ՍԱՏՄ կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների 
աշխատանքը 48 ժամով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի հանրային սննդի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի այն պատժամիջոցը, որը պետք է կրի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե երեք տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը:

Նրանք խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին:

Նշված սննդի օբյեկտներից երկուսի աշխատանքը դադարեցվել է 48 ժամով, քանի որ նրանց մոտ խախտումները կրկնվել են և դրանք հայտնաբերած ՍԱՏՄ տեսուչները համապատասխան արձանագրություններ են ներկայացրել պարետատուն. այդ օբյեկտներում հաճախորդներին առաջարկվել է նարգիլե, ինչն անթույլատրելի է կորոնովիրուսի դեմ պայքարի համատեքստում:

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցերի ընթացքում տնտեսավարողներին տրվել են խորհրդատվություն, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ պահպանել խուսափելու համար կորոնավիրուսով վարակվելու ու հիվանդությունը տարածելու վտանգից»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]