Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական 
շրջանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացնել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

 Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ, այդ թվում կանգնած ուղևորներ: 

Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են արձանագրություներ։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում տրամադրել են ցուցումներ և իրականացրել  ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով։

Երևանի այլ վարչական շրջաններում և մարզերում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում, որոնք   շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ