Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ

Վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից․

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային և համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ և ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման և ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում:

Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով:

Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,-նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:

 

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է . «Հարգելի Նիկոլ Վովայի,

ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով և ձեռքբերումներով:  Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի:  Այդ հատկանիշների շնորհիվ Դուք  վայելում եք արժանի հարգանք և կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական և սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների և ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։  Վստահ եմ, որ կշարունակեք դրսևորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ և իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր  վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]