Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Հուլիս

Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել

Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու շուտափույթ 
ապաքինում մաղթել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նաուսեդան գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, իմ և իմ կնոջ անունից շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը: Լիտվան ձեր և ձեր ամբողջ ընտանիքի կողքին է կորոնավիրուսի դեմ պայքարում: Մաղթում ենք ձեզ շուտափույթ ապաքինում»,- գրել է Լիտվայի նախագահը:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ