Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել

Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում՝ տան բակում մի խումբ թափառող շների հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Նա գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,- նշել է Դերձյանը:

Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երևանում երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]