Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Թանգարանը՝ երեխաներին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտը շնորհավորում է փոքրիկների տոնը

«Թանգարանը՝ երեխաներին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտը շնորհավորում է 
փոքրիկների տոնը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ առցանց հարթակում հանդես է գալիս մի քանի նախաձեռնությամբ:

Թանգարան-ինստիտուտն արդեն իսկ հրապարակել է «Թանգարանը՝ երեխաներին» ֆիլմը և «BabyConcert» հոլովակը, որի շրջանակում լուսանկարներով ներկայացվում են երեխաների համար նախատեսված համերգները, որոնք անցկացվել են թանգարանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետ Սևակ Հակոբյանն ասաց, որ մինչ համավարակի տարածումը յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը իրականացնում էին համերգ՝ նախատեսված մինչև 3 տարեկան փոքրիկների համար: Ներկայացնում էին դասական, ժողովրդական և այլ ժանրի համերգային ծրագրեր:

«Տոնի կապակցությամբ վերոնշյալ համերգների լուսանկարներով հոլովակ ենք պատրաստել և երեխաների հետ վերհիշում ենք թանգարանում անցկացրած օրերը: Հոլավակում Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը կատարում է սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, նրան նվագակցում է դաշնակահար Մարինա Վարդանյանը»,-ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ թանգարան-ինստիտուտն ամեն տարի անդրադարձել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան. մի տարի երեխաները տոնի կապակցությամբ գիդ են աշխատել, մեկ այլ տարի նրանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել: Այժմ «Թանգարանը՝ երեխաներին»  ֆիլմի շրջանակում երեխաներն առցանց տուր են իրականացնում, պատմում են Կոմիտասի մասին, երգում են, նվագում:

Իսկ 20:00-ին հեքիաթների ընթերցում է լինելու: Փոքրիկներին է ներկայացվելու Արփի Մաղաքյանի «Կակաչների երգը» հեքիաթը:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]