Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգում COVID-19-ով վարակված երկու տղամարդ փախել են հիվանդանոցից

Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգում COVID-19-ով վարակված երկու տղամարդ 
փախել են հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի Լաբիտնանգ քաղաքի հիվանդանոցից փախել են երկու տղամարդ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, օկրուգային դատախազությունից հայտնել են, որ նրանց հաջողվել է գտնել, հարուցվել են քրեական գործեր:

Գերատեսչությունը հայտնում է, որ մայիսի 27-ին երկու տղամարդու, որոնց կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, հոսպիտալացրել են քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց: Իմանալով իրենց ախտորոշման մասին՝ հաջորդ օրվա երեկոյան նրանք, թռչելով հիվանդանոցի երկրորդ հարկի պատուհանից, ինքնակամ լքել են բուժհաստատությունը՝ չունենալով դիմակներ կամ անհատական պաշտպանության այլ միջոցներ:

Օկրուգային դատախազությունից նաև հայտնել են, որ տղամարդկանց արդեն գտել են և վերադարձրել հիվանդանոց՝ բուժումը շարունակելու համար։

Ռուսաստանի Դաշնությունում ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի թիվը հասել է 414 878, որից 175 877-ն ապաքինվել է։ Մահացել է 4855 քաղաքացի։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ