Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի 
հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:

Հեռախոսազրույցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցության հարցերը: Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակա­մությունը:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցու­թյամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալու­թյուն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառում­ներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]