1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մուլտֆիլմ՝ նվիրված երեխաների տոնին. Թումանյանի թանգարանն անակնկալ է մատուցել փոքրիկներին

Մուլտֆիլմ՝ նվիրված երեխաների տոնին. Թումանյանի թանգարանն անակնկալ է 
մատուցել փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հովհաննես Թումանյանի թանգարանը յուրահատուկ նվեր է պատրաստել Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ:

Թանգարանը հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակել է Հովհաննես Թումանյանի մանական բանաստեղծությունների հիման վրա ստեղծված
2D անիմացիոն ֆիլմերի առաջին օրինակը՝ «Ուլունքը»:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ ևս 15 հրաշալի անիմացիոն ֆիլմ են ներկայացնելու, որոնք ազատ դիտման համար տեղադրվելու են թանգարանի առցանց բոլոր հարթակներում: «Դրանք  կրթական մեծ ներուժ ունեն: Երեխաներին հնարավորություն է տրվում գրքից զատ դեռ շատ վաղ տարիքից վայելել գունազարդ մուլտֆիլմերը»,-նշեց Հարությունյանն ու հավելեց, որ մուլտի պատվիրատուն թանգարանն է, այն կյանքի է կոչել «Interactive world» կազմակերպությունը:

Անդրադառնալով օրվա ընթացքում սպասվող առցանց մյուս տոնական միջոցառումներին՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ռոտոնդա» մանկապատանեկան-ներառական թատերախմբի երեխաները ֆիլմ են պատրաստել՝ հիմնված «Հայր Բոնամի» ֆրանսիական ժողովրդական հեքիաթի վրա: «Կարծում եմ՝ հետաքրքիր ֆիլմ է լինելու, որը մենք անգամ դեռ չենք տեսել, երեխաներն ամեն ինչ ինքնուրույն են արել»,-նշեց նա:

Թանգարանի առցանց հարթակում նաև նախատեսվում է «Մութ ու լույս աշխարհից հանդիպում Լիլիթի հետ» հեքիաթասացության շարքի նոր հաղորդումը, որը կներկայացվի նոր տաղավարում: «Սա Լիլիթի համար կլինի տասներորդ հոբելյանական հաղորդումը: Այդ նախաձեռնության շրջանակում հյուրեր ենք ունենալու»,-ասաց փոխտնօրենը: Հարությունյանն ընդգծեց, որ ուսուցողական և ինտերակտիվ թումանյանական շարք են սկսելու:

Անժելա Համբարձումյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]