1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 
կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 31-ի  դրությամբ  կայացվել է  1376 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«31.05.2020-ի դրությամբ իրականացվել է   19460  ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության  մեջ։

Կազմակերպություններում ստուգումներ են իրականացրել հետևյալ տեսչական մարմինները․

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության տեսչական մարմին

Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]