1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտունի քաղաքի ասֆալտապատ փողոցներում կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ

Մարտունի քաղաքի ասֆալտապատ փողոցներում կատարվում են փոսային նորոգման 
աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել եւ ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, այդ աշխատանքներն ընդգրկում են Երևանյան, Մյասնիկյան, Շահումյան, Գ. Նժդեհ, Գ. Զիրոյան, Նարեկացի, Վ. Մամիկիոնյան, Պռոշյան փողոցները, հեռուստաաշտարակ եւ գերեզմանոց տանող ճանապարհը եւ կենտրոնական հրապարակը: Փոսային նորոգումների ընդհանուր մակերեսը կազմում է 590 քմ մակերես: Մրցույթը հայտարարվել է վեց միլիոն երկու հարյուր ինսուներեք  հազար վաթսուն ՀՀ դրամով: Աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ընկերությունը: Աշխատանքները կավարտվեն հունիսի ընթացքում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]