Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության 
միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել  Երեխաների պաշտպանության միջազգայն օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում,  մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և ձեզ մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և հուսալի ապագա։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դուք ապրեք ընտանիքներում՝ սիրով ու համերաշխությամբ և ազատորեն կարողանաք արտահայտել ձեր կարծիքը ձեզ վերաբերող հարցերում։ Մեծերի համար երեխայի լավագույն շահը պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ բոլոր դեպքերում։ Բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան:

Անցյալ  տարի հունիսի 1-ին  «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հիանալի ժամանակ անցկացրեցինք ՀԿ-ի սաների հետ՝ երեխաների հետ կտրելով տոնական տորթը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]