1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մի քանի ժամով կդադարեցվի Վանաձորի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը

Մի քանի ժամով կդադարեցվի Վանաձորի և Կապանի որոշ հասցեների 
գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ պողոտայով, Թումանյան, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի, ժամը 13.00-ից մինչև 17.00-ն՝ Ռաֆայել Մինասյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]