Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առիթով

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի 
առիթով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական  խոսք է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորական խոսքը․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ եւ արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում»:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ