Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մոտ COVID-19 թեստը դրական է

Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մոտ COVID-19 թեստը դրական է
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով․ նրանց թեստի պատասխանը դրական է եղել։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում։
«Երեկ պարզվել է, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում ուզում եմ ասել, որ որևէ ախտանշան չեմ ունեցել։ Առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և այն դրական էր, ինչից հետո թեստավորվեց նաև ամբողջ ընտանիքս՝ բոլորս վարակված ենք կորոնավիրուսով։ Մենք չունենք որևէ ախտանշան, վերջին մեկ ամսում ամեն օր աշխատանքի ներկայանալիս ինչպես կարգն է ջերմաչափվել եմ և չեմ ունեցել ջերմություն»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Անդրադառնալով վարակվելու հանգամանքին, ՀՀ վարչապետը նշեց՝ ակնհայտ է, որ ընտանիքի անդամները վարակվել են հենց իրենից։ Նա նշեց, որ կռահում է, թե ինչպես է վարակվել։
«Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցություններից մեկի ընթացքում։ Մի դեպք եմ արձանագրել, որն իմ մեջ տպավորվել է։ Խորհրդակցությունների ժամանակ դրվում են ջրի բաժակներ, և ես մի օր արձանագրեցի, որ այդ բաժակներն առանց ձեռնոցի էր դրվում։ Տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի փոխել, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ է նույն կերպ եղել, և այդ մատուցողի մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուսը»,- նշեց Փաշինյանը։
Այնպես է ստացվել, որ հակահամաճարակային կանոնների պահպանումն իրենց չի օգնել, բայց վարչապետը համոզված է, որ առնվազն Կառավարությունում իրենից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել։ 
«Շարունակելու եմ աշխատել՝ վարչապետի կեցավայրից։ Ունեմ բոլոր կապի միջոցները, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները, աշխատասենյակ։ Որքան պետք լինի կաշխատեմ այստեղից, իհարկե, մեկուսացվածության պայմաններում։ Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Բոլորիս մոտ նույն վիճակն է՝ չունենք ջերմություն և ախտանշաններ, բայց պետք է հետևենք, որովհետև կարող են այդ ախտանշաններն ինչ-որ մի պահի ի հայտ գալ։ Մեր մտահոգությունն այն է, որ վարակած չլինենք մեր տատիկ- պապիկներին, միջնորդավորված վարակի աղբյուր հանդիսացած չլինենք»,-նշեց Փաշինյանը։
Նա հորդորեց քաղաքացիներին միշտ դիմակով դուրս գալ, ինչպես նաև պարբերաբար ախտահանել ձեռքերը։
Լիլիթ Դեմուրյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]