Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի նախագահը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա 
առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության նախագահի ուղերձը․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հղում եմ ջերմագին շնորհավորանքներս բոլորին՝ անկախ տարիքից: Բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա կառուցելու պետական քաղաքականության և յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքն առաջին հերթին մեր երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր ու պայծառ դարձնելն է, նրանց իրավունքների պատշաճ երաշխավորման պայմաններում առողջ, զարգացած ու ստեղծարար սերունդ դաստիարակելն է:

Պետությունը վստահաբար շարունակելու և ընդլայնելու է կրթական, առողջապահական և սոցիալական բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերելու առողջ ու զարգացած սերունդ ունենալու և այն ազգային արժեհամակարգով դաստիարակելու գործին: Մեր երեխաների անվտանգ ու երջանիկ մանկության իրավունքի իրացումը պետության առաջնահերթ պարտականությունների թվում է, և իշխանությունների կողմից արվելու է առավելագույնն այն հավուր պատշաճի իրականացնելու համար:

Սիրելի՛ երեխաներ

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք և կրթական ու ստեղծագործական շարունակական հաջողություններ:

Բարին ընդ ձեզ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]