Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Տոտենհեմ»-ը չի գնի Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը

«Տոտենհեմ»-ը չի գնի Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Տոտենհեմ»-ը հրաժարվել է Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու ցանկությունից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  Marca-ն: «Տոտենհեմ»-ը բավարար միջոցներ չունի ձեռք բերելու բրազիլացի կիսապաշտպանին, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում ֆինանսական կորուստներ ունի: Բացի տրանսֆերի գումարից, «Տոտենհեմ»-ը չի կարող վճարել նաև ֆուտբոլիստի աշխատավարձը:

Կոուտինյոն 2019 թվականի օգոստոսին վարձավճարով «Բարսելոնա»-ից տեղափոխվել էր «Բավարիա»:Այժմ բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ երեք անգլիական ակումբներ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ը և «Լեսթեր»-ը, ցանկանում են իրենց կազմում տեսնել բրազիլացուն:

Կոուտինյոն 2018 թվականին «Լիվերպուլ»-ից տեղափոխվել էր «Բարսելոնա», այն ժամանակ ակումբիհամար ռեկորդային 145 միլիոն եվրոյի դիմաց:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]