Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միրանյանը կարող է կարիերան շարունակել Ուկրաինայում

Միրանյանը կարող է կարիերան շարունակել Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ինախկին ֆուտբոլիստը Արթուր Միրանյանով հետաքրքրված է ուկրաինական ակումբներից մեկը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Transfermarkt-ը: Ըստ պարբերականի, Միրանյանի ծառայություններով հետաքրքրված է ուկրաինական «Զարյա»-ն: Ավելի վաղ պաշտոապես հայտնի էր դարձել, որ Միրանյանը հեռացավ «Փյունիկ»-ից: Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ 

Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

«Զարյա»-ն Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]