Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս

Կովիդ-դրական մայրիկ՝ 4 օրական նորածնի հետ, 4 ամսական հղի. Թորոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում

Կովիդ-դրական մայրիկ՝ 4 օրական նորածնի հետ, 4 ամսական հղի. Թորոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որ տեղ մասնակցել է նոր կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու առողջացած պացիենտների դուրս գրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին Արսեն Թորոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում եմ, մասնակցում եմ կորոնավիրուսով պացիենտների ընդունմանն ու դուրս գրմանը։ Այս ընթացքում հանդիպեցի կովիդ-դրական մայրիկի իր 4 օրական նորածնի հետ, 4 ամսական կովիդ-դրական հղի կնոջ, 65-ամյա կովիդ-դրական տղամարդու, ում կովիդ-դրական կինն ու որդին արդեն իսկ այլ հիվանդանոցում էին, 4 շտապօգնության բրիգադների Երևանից ու մարզերից, ովքեր պացիենտներ էին տեղափոխում...»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ