Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Հանրային տրանսպորտի գործունեության վերահսկողությունը շարունակվում է

Հանրային տրանսպորտի գործունեության վերահսկողությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվելեն  Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված  մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ,  վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ՝ ՀՀ պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Տեսչական մարմնի աշխատակիցները  նաև կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում (Սասունցի Դավիթ կայարան)։

Նախորդ այցի ժամանակ Տեսչական մարմինը երկաթուղային կայարանում հայտնաբերել էր մի շարք թերություններ և խախտումներ:  Կայարանի տնօրինությանը տրվել էին պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում խախտումները վերացնելու ուղղությամբ։

Մայիս 30-ի այցի ժամանակ բոլոր թերությունները տնօրինության կողմից արդեն շտկված են եղել․ մինչև ուղևորների նստեցումը կատարվում է ջերմաչափում, վագոններում ուղևորները կրել են դիմակներ և ձեռնոցներ,  բոլոր վագոններում առկա են ախտահանիչ նյութեր»,- ասված է հաղորդագրության մեջ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ