Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում լինելու է անհրաժեշտություն. Փաշինյան

Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում լինելու 
է անհրաժեշտություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակահամակաճարակային կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտություն է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում:

«Չնայած երեկ հաստատված դեպքերի թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է, բայց դրանից մեր գնահատականը չի փոխվում համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը, համոզվելու համար՝ արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ: Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, բայց առաջիկա մեկ տարվա ընթացքում է դա լինելու խիստ անհրաժեշտություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հարկավոր է հետևել հակահամաճարակային կանոններին, անգամ ընտանիքի անդամների հետ և տանը հարևանների հետ շփման ընթացքում:

«Կոչ եմ անում երեք կանոն պահպանել՝ կրել դիմակ ամենուր, պարբերաբար ախտահանել ձեռքերը, բացառել առանց դիմակի շփումը մեր ընտանիքի անդամ չհանդիսացող որևէ անձի հետ, իսկ ընտանիքի անդամների հետ առանց դիմակի շփումը միայն տնային պայմաններում ու միայն բացօթյա միջավայրում: Տներում, նույնիսկ հարևանների հետ պետք է շփվել դիմակով»,- նշեց վարչապետը:

Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 57 հազար 81 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]