1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օքլենդում ցույցի ժամանակ հնչած կրակոցներից մահացել է պետական հաստատության անվտանգության աշխատակիցը

Օքլենդում ցույցի ժամանակ հնչած կրակոցներից մահացել է պետական հաստատության 
անվտանգության աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի քաղաք Օքլենդում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ հնչած կրակոցներից զոհվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային ծառայության  աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում CNN-ը:

Դեպքի հետ կապված հետաքննություն է կատարվում: Ինչպես հաղորդում  է հեռուստատեսությունը, անվտանգության դաշնային ծառայության  աշխատակիցներն ապահովում են պետական հաստատությունների անվտանգությունը  և իրավապահ մարմինների գործառույթ են իրականացնում:

Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]