Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր 
դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում կորոնավիրուսով վարակի ավելի քան 24 հազար նոր դեպք է գրանցվել: Մահացել է 1,2 հազար մարդ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հենվում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալների վրա:

Ըստ տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 24 266 նոր դեպք: Նախորդ օրը վարակվածների թիվը 22 577 էր: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 1193 մարդ:

Համալսարանի տվյալներով՝  ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հաստատվել է վարակի 1 747 087 դեպք, մահացել է 102 836 մարդ, առողջացել է 400 հազարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  6 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 366 հազարից:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]