Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու  
հրամանագիր է ստորագրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի` 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել  է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։

Հրամանագրի համաձայն` 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]