1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայում ցանկանում են հետաձգել Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեն

Ֆրանսիայում ցանկանում  են հետաձգել Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել է Նոր Կալեդոնիայի՝Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվեն սեպտեմբերի 6-ից տեղափոխել հոկտեմբերի 4-ին՝ տեխնիկական բարդությունների պատճառով, որոնք ծագել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Հանրաքվեի կազմակերպման անթերի բնույթը երաշխավորելու համար Ֆրանսիայի վարչապետն առաջարկում է հանրաքվեի ամսաթիվը սահմանել 2020 թվականի հոկտեմբերի 4-ը, որը նախապես նշանակված էր 2020 թվականի սեպտեմբերի 6-ին»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հանրաքվեի նոր ամսաթվից հետո համապատասխան որոշման նախագիծը Էդուար Ֆիլիպն ուղարկել է Նոր Կալեդոնիայի կառավարությանը և կոնգրեսին:

Չնայած կորոնավիրուսի հետ կապված սանիտարական ճգնաժամին՝ հանրաքվեի նախապատրաստումը շարունակվել է, սակայն այսօրվա դրությամբ դժվարություններ կան քվեարկության ժամանակ ընթացակարգերի ապահովման հարցում: Մասնավորապես, հնարավորություն չկա երաշխավորված ժամկետում հավաքել և կազմակերպել 250 միջազգային դիտորդի ժամանումը հանրաքվեին, որոնք պետք է անցնեն երեքշաբաթյա կարանտին։

Նոր Կալեդոնիայում անկախանալու նախորդ հանրաքվեն տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 4-ին, այն ժամանակ բնակիչների մեծ մասը որոշել էր մնալ Ֆրանսիական հատուկ վարչատարածքային կազմում:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]