Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պատրաստվել Մինեապոլիս ուղևորվելուն

ԱՄՆ-ի ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պատրաստվել Մինեապոլիս 
ուղևորվելուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնին հանձնարարվել է պատրաստ վիճակի բերել ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում՝ կապված ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Հյուսիսային Կարոլինայի և Նյու Յորքի ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն չորս ժամվա ընթացքում Մինեապոլիս հասնելուն, իսկ Կոլորադոյի և Կանզասի ստորաբաժանումները՝ 24 ժամվա ընթացքում:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Լոս Անջելեսում և Դեթրոյթում: ԱՄՆ ոստիկանությունը Լոս Անջելեսի բողոքի ցույցերը հայտարարել է անօրինական, իսկ Դեթրոյթում առնվազն մեկ մարդ է զոհվել զանգվածային ցույցերի ընթացքում:

Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]