Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար

12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու 
համար

 ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող Ընթերցանության ստեղծագործական մրցույթի եզրափակիչ է անցել 12 դպրոցական։ Նրանք կպայքարեն հաղթանակի համար։ Մրցույթի եզրափակիչ փուլում ժյուրիի անդամները կանցկացնեն օնլայն հանդիպումներ յուրաքանչյուր մասնակցի հետ: Վերջիններս կպատասխանեն իրենց ընթերցած ստեղծագործությունների և էսսեի վերաբերյալ տարատեսակ հարցերի, պարզապես կզրուցեն ժյուրիի անդամների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ յուրաքանչյուր տարիքային խմբի տասներկու մասնակիցներից ժյուրին կընտրի լավագույն եռյակը․ նրանք կստանան նվերներ պլանշետների և գրքերի տեսքով, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով: Մյուս երեխաները գրքեր նվեր կստանան:

Մրցույթին մասնակցել է շուրջ 250 դպրոցական: Մրցույթին առանձին խմբերով հնարավորություն են ստացել մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները:

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:

Մրցույթը գովասանքի է արժանացել բազում ծնողների ու մանկավարժների կողմից, ովքեր գոհունակությամբ փաստում են, որ այս օրերին երեխաները համակարգչով խաղեր խաղալու փոխարեն գրքեր են կարդում: Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվում է 3 փուլով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]