Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այսօր՝ մայիսի 31-ին

Այսօր՝ մայիսի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1883 թ. այս օրը ծնվել է Դրաստամատ Կանայանը (Դրո)՝ քաղաքական և ռազմական գործիչ:

*           1323 թ. այս օրը կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի՝ մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:

*           1954 թ. այս օրը ծնվել է Միքայել Պողոսյանը՝ դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր:

*           1817 թ. այս օրը Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող կաչաղակ» օպերայի պրեմիերան:

*           1859 թ. այս օրը գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:

*           1916 թ. այս օրը Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև:

*           1869 թ. այս օրը ծնվել է  Վարդան Մախոխյանը՝ ծովանկարիչ:

*           Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը

 

Մ.Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]