Այսօր՝ մայիսի 31-ին
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1883 թ. այս օրը ծնվել է Դրաստամատ Կանայանը (Դրո)՝ քաղաքական և ռազմական գործիչ:
* 1323 թ. այս օրը կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի՝ մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:
* 1954 թ. այս օրը ծնվել է Միքայել Պողոսյանը՝ դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր:
* 1817 թ. այս օրը Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող կաչաղակ» օպերայի պրեմիերան:
* 1859 թ. այս օրը գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:
* 1916 թ. այս օրը Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև:
* 1869 թ. այս օրը ծնվել է Վարդան Մախոխյանը՝ ծովանկարիչ:
* Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը
Մ.Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում