Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կառավարության հետ երկխոսության արդյունքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կառավարության հետ երկխոսության 
արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տուրիզմի հայկական ֆեդերացիան զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար պետությանը առաջարկում է ոչ թե մեկ անգամ միանվագ, այլ տեւական ժամանակահատված ամեն ամիս փաստացի աշխատող աշխատողների ամեն երրորդի աշխատավարձը սուբսիդավորել. «Ողջունելի է այն փաստը, որ կառավարության հետ կա երկխոսություն: Մեր առաջարկներից արդեն երկուսը, թեկուզ՝ մասամբ, ընդունվել են, ինչն էական առաջընթաց է, եւ այսօր մեր բոլոր ներկայացրած առաջարկությունների մասով քննարկում կա: Մեծ հույս ունենք, որ պետք է ընդունվեն»: Պետական մարմինների հետ քննարկվում են  երեք խումբ միջոցառումներ: Առաջինը վերաբերում է ոլորտի պահպանման իրավիճակային խնդիրներին, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման մեխանիզմներին, երկրորդը զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներն են, երրորդ խումբը համակարգային լուծումն է, որը մինչ կորոնավիրուսային ժամանակաշրջանը, Մեխակ Ապրեսյանի խոսքով, նույնպես խիստ հրատապ էր եւ շատ կարեւոր. «Մենք ունենք մեր մրցակցային միջավայրը փլուզումից փրկելու, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր ապահովելու, բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ապահովելու խնդիր եւ դրան ուղղված միջոցառումներ»»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]