Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայկական հերոսամարտերի մայիսի վերջին օրը Դրոյի ծննդյան օրն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայկական հերոսամարտերի մայիսի 
վերջին օրը Դրոյի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայ ժողովրդի նոր պատմության մեջ անգնահատելի է Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի ներդրումը: Լինելով հմուտ զորավար եւ ռազմաքաղաքական բարձր մտածողության տեր գործիչ՝ Դրոն վճռորոշ մասնակցություն է ունեցել 20-րդ դարի սկզբի ճակատագրական գրեթե բոլոր իրադարձություններում՝ Հայոց պատմության էջերը հարստացնելով հաղթանակներով եւ հայապահպանությանն ուղղված այլ իրադարձություններով:

Ծնվել է 1883 թ. մայիսի 31-ին  Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում, որտեղ մանուկ տարիքից իրենց տանը կազմակերպվող հավաքների ժամանակ մշտապես զգացել է հայկական շունչը։ 1905 թ. հայ բնակչության կոտորածների լուրը Դրոյին դաշնակցական հայդուկների հետ միասին, Նիկոլ Դումանի ղեկավարությամբ հասցրեց Բաքու: Կուսակցության նախաձեռնությամբ նա սպանել է հայ բնակչության կոտորածների կազմակերպիչ Բաքվի նահանգապետ Նակաշիձեին: 21 տարեկան երիտասարդ  Դրոյին Նիկոլ Դումանը  վստահում է հայ ժողովրդի պաշտպանության պատասխանատու գործը։ Բաքվից հետո Դրոն մասնակցում է Երեւանի, Նախիջեւանի Զանգեզուրի եւ Արցախի հայերի պաշտպանության մարտերին, որոնցից միշտ դուրս է եկել հաղթանակով:

1914 թ. Առաջին աշխարհամարտի  օրերին Դրոն ցարական Ռուսաստանի զորքերի 2-րդ գնդի հրամանատարն էր եւ արդեն հաջողությամբ մարտնչում էր թուքական կանոնավոր բանակի դեմ:  1915 թ. կամավորական զորագնդի գլուխ անցած Դրոն մտնում է Վան: Նրա հրամանատարությամբ բոլոր մարտերն այստեղ նույնպես ունենեցան փայլուն ելքեր։

1918 թ. մարտին Հայոց ազգային խորհուրդը նրան նշանակեց Հայոց բանակային կորպուսի ռազմական կոմիսար, իսկ արդեն մայիսի 23-ին Դրոն մղեց մեր պատմության փառահեղ ճակատամարտերից մեկը՝ Բաշ Ապարանը...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am