1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Երեխաները մեր «անմահության» գրավականն են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Երեխաները մեր «անմահության» 
գրավականն են

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երեխաների ուրախ եւ երջանիկ մանկությունն ապահովելու սուրբ պարտականությունը յուրաքանչյուրինս է՝ սկսած ծնողներից, հասարակությունից մինչեւ պետություն։ Միեւնույն ժամանակ նրանց հանդեպ հոգատարությունն ու սերը ոչ այնքան պարտականություն պետք է ընկալվեն, որքան առաքելություն։ Չէ՞ որ մարդկության հարատեւությունը, մեր իսկ «անմահության» գրավականը երեխաներն են։ Առաջադեմ մարդկությունը լավ է հասկանում, որ պետության եւ առողջ հասարակության հիմքում երջանիկ, առողջ եւ ներդաշնակ զարգացող մատաղ սերունդն է։ Հայերիս արժեհամակարգում նույնպես երեխաները գերագույն արժեք են: Չնայած երեխաների իրավունքների ոտնահարում լինում է նաեւ մեր հասարակությունում, սակայն նման դեպքերը բնորոշիչ չեն մեր ինքնությանը։ Իսկ խնդիրը կարող է լուծվել կրթական բաղադրիչի միջոցով։

Արդեն 70 տարի շարունակ հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ամեն ինչ սկսվեց 1925 թվականից․ Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:

Թեեւ չափազանց կարեւոր է նման օրերի միջոցով բարձրաձայնել երեխաների իրավունքների պաշտպանությանը հարցերը, սակայն չմոռանանք, որ երեխաները մեր պաշտպանության եւ սիրո կարիքն ունեն 365 օր շարունակ։ Եվ մեր գործողություններն ու քայլերը որոշելուց առաջ առաջորդվենք ֆրանսիական լուսավորության ամենաազդեցիկ եւ նշանավոր գործիչներից մեկի՝ Ժան Ժակ Ռուսոյի հորդորով․ «Թողե՛ք մանկությունը հասունանա մանկության մեջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]