Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են

Վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 
անգամ բարձրացել են

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ ավելացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաստասխանելով լրագրողի հարցին:

«Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունները միջինում 2-3 անգամ բարձրացել են: Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխատողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող, պարգևավճարներ են ստացել նաև Շտապօգնության աշխատակիցները»,-ասաց Փաշինյանը:

Նախարարությունը բուժաշխողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը: Անդրադառնալով բուժանձնակազմի պակասին, վարչապետն ասաց, որ ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը և կարողացել է աշխատանքներին ներգրավել նաև մեծ թվով կամավորների՝ բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների: «Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարարությունը, կառավարությունը միջոցներ են ձեռնարկում հանրապետությունում բժշկական կարողությունները, մասնավորապես վերակենդանցման բաժանամունքների կարողություններն ավելացնելու համար: Բայց մենք բոլորս ունենք հնարավորություն նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան  120 դեպք

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]