Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել

 Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել 
են և մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստի արարողությանը, սահմանված կանոնները չպահպանելու արդյունքում, մահացածի երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ առողջապահության նախարարը նույնիսկ զեկուցեց, որ ունենք այսպիսի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից՝ կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են և մահացել՝ կորոնավիրուսից: Այս դեպքով ունենք մեկ ընտանիքում երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ մարդկանց հորդորում են դիմակ դնել, քանի որ հանրապետությունում կան կորոնավիրուսի՝ հազարավոր ասիմպտոմ դեպքեր: Եվ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են, չունեն որևէ բողոք, որ դիմեն առողջապահական հիմնարկ և թեստավորվեն:

Վարչապետը նկատեց՝ իսկ պարզագույն կանոնների պահպանմամբ նույնիսկ եթե մարդը առնչվի ասիմպտոմ դեպքերի հետ, ունի 95 տոկոս հավանականություն, որ չի վարակվի:

Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 56 042 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան  120 դեպք

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]