Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հարավային Կորեան կրկին փակում է դպրոցները

Հարավային Կորեան կրկին փակում է դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում վերաբացվելուց ընդամենը օրեր հետո ավելի քան 200 դպրոցներ ստիպված են նորից փակվել՝ կորոնավիրուսի դեպքերի նոր աճի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հազարավոր աշակերտներ մայիսի 27-ից վերադարձել էին դպրոց, քանի որ երկիրը սկսել էր թեթևացնել սահմանափակումները: Բայց ընդամենը մեկ օր հետո 79 նոր դեպք էր արձանանգրվել, դա երկու ամսվա ընթացքում օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն էր: Այս դեպքերի մեծ մասը կապված է Սեուլից դուրս գտնվող պահեստի հետ:

Պաշտոնյաներն ասել են, որ Բուչոնում գտնվող պահեստը, որը ղեկավարվում է երկրի՝ էլեկտրոնային առևտրի ամենամեծ ընկերության կողմից, չի համապատասխանում վարակի վերահսկման միջոցառումներին: Առողջապահության պաշտոնյաները նույնիսկ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել աշխատողների կոշիկների և հագուստի վրա: Հնարավոր է, որ Հարավային Կորեայում դեպքերն աճեն, քանի որ կենտրոնի հազարավոր աշխատակիցների թեստավորումները շարունակվում են:

Հարավային Կորեայում մայիսի 29-ին գրանցվել է 58 նոր դեպք, այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 11 հազար 402-ի:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]