Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում մի քանի համայնքներ ստացան էքսկավատորներ

Հայաստանում մի քանի համայնքներ ստացան էքսկավատորներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն խոշորացված համայնքներն ստացան գերժամանակակից տրակտորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում դրանք ցուցադրեց և մանրամասներ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բազմաֆունկցիոնալ տրակտորներ ենք տրամադրում խոշորացված համայնքներին: Տեխնիկաները տրամադրվելու են 4 խոշորացված համայնքների՝ Օձուն, Շողակաթ, Արենի, Սիսիան: Երկուսը կտրամադրվեն Սիսիան համայնքին, և մեկական տեխնիկա՝ Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին»,-ասաց Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերների կողմից տրված դրամաշնորհի արդյունքում մեծ քանակությամբ տեխնիկա է տրամադրվել խոշորացված համայնքներին: 49 տրակտոր է տրամադրվել խոշորացված համայնքներին, ևս 142 կոմունալ տեխնիկա՝ այդ թվում նաև բազմաֆունկցիոնալ տրակտորներ: «Այս տեխնիկան էական փոփոխություն է մտցնում  համայնքի կյանքում, քանի որ գյուղատնտեսական տեխնիկան նախ դառնում է տեխնիկատրակտորային պարկ, որը օգնում է համայնքի գյուղատնտեսական աշխատանքները կատարել, մյուս կողմից այն ծառայում է նաև համայնքապետարանի ֆինանսական միջոցները էականորեն բարձրացնելու միջոց, քանի որ դրանք նաև ծառայություն են մատուցում: Մենք ունենք այդպիսի հաջողված փորձեր»,-ասաց Պապիկյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]