Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ-ն անդրադարձել է երկրաշարժի մասին համացանցում տարածվող տեղեկություններին

ՀՀ ԱԻՆ-ն անդրադարձել է երկրաշարժի մասին համացանցում տարածվող 
տեղեկություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ուժեղ երկրաշարժի  մասին համացանցում տարածվող տեղեկատվության համար որևէ հիմք չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում:  

«Այսօր՝ համացանցում, լուրեր են տարածվել այն մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժ է զգացվել: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։ Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,-ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]