Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մարուքյանը նշանակվել է ԵԵԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Ռումինիայի հարցերով համազեկուցող

Մարուքյանը նշանակվել է ԵԵԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Ռումինիայի հարցերով 
համազեկուցող

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը»,-նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]