Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում

Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ այս մասին ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշևը:

 «Այո, մենք անցանք պիկը, բայց իրականում պիկ չկար »,-ասել է Մալիշևը:

Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները աշխատել են նախատեսվածից շուտ, հիվանդների համար ստեղծել են մահճակալներ, որպեսզի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ չլինեն:

Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակը արդեն համեմատաբար հանգիստ է, կա ինֆեկցիոն մահճակալնների զգալի ֆոնդ: «Մենք պատվով դուրս եկանք այդ վիճակից »,-ասել է Մալիշևը:

Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը: 

Պատրաստեց Աննա Գրիգորյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ