Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ում COVID-19-ի հետևանքով 232 մահվան նոր դեպք է գրանցվել.համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշը

ՌԴ-ում COVID-19-ի հետևանքով 232 մահվան նոր դեպք է գրանցվել.համավարակի 
ընթացքում ամենաբարձր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 232-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 4 հազար 374: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Այս ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել է 174, այն գրանցվել է երկու անգամ՝ մայիսի 26-ին և մայիսի 28-ին: Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 572-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 387 հազար 623: Կորոնավիրուսը հաղթահարածների թիվը հասել է 159 հազար 257-ի, ինչը կազմում է վարակվածների 41 տոկոսը: Վերջին մեկ օրում դուրս է գրվել 8 հազար 264 մարդ:

Նոր դեպքերից 2 հազար 332-ը գրանցվել է Մոսկվայում․ այստեղ վերջին մեկ օրում դուրս է գրվել 3 հազար 473 մարդ: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում դուրս է գրվել 74 հազար 724 մարդ, որը կազմում է վարակվածների 42.5 տոկոսը: Մոսկվայում ընդհանուր վարակվածների թիվը 175 հազար 829 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]