Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայում մինչև մեկ միլիոն աշխատատեղ վտանգված է

Իտալիայում մինչև մեկ միլիոն աշխատատեղ վտանգված է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 համավարակով պայմանավորված՝ Իտալիայում մինչև մեկ միլիոն աշխատատեղ կրճատվելու վտանգի տակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իտալական արդյունաբերության համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ Կարլո Բոնոմին: «Տվյալներին կսպասենք մայիսի վերջին, սակայն խոսքը 700 հազարից մինչև 1 մլն աշխատատեղի մասին է, որոնք վտանգի տակ են»,-ասել է նա:

Այդ կապակցությամբ Բոնոմին սուր քննադատության է ենթարկել Իտալիայի իշխանություններին: Նրա խոսքով, բացակայում է ռազմավարական տեսլականը: «Ես տեսնում եմ, որ կա կենտրոնացում արտակարգ դրության վրա, և դա ճիշտ է, սակայն իշխանությունների մոտ ամբողջությամբ բացակայում է ռազմավարության այն տեսլականը, որը ցույց կտա, թե մենք ուր պետք է գնանք, իսկ դա հանգեցնում է խորը մտահոգության»,-ասել է նա: Նա հույս է հայտնել, որ ներկա ճգնաժամի հետևանքները թույլ կտան երկրում անցկացնել խոշոր արդիականացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]