Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասիս Մայիլյանը կշարունակի ղեկավարել Արցախի արտաքին գործերի նախարարությունը

Մասիս Մայիլյանը կշարունակի ղեկավարել Արցախի արտաքին գործերի 
նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ։ Հաշվի առնելով Մայիս Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրությունների առաջին փուլում, նա նախագահական ընտրություններում երկրորդ դեմքն էր, և ես պարտավոր եմ համագործակցել։ Իհարկե, միշտ նշել եմ, որ մեր հարաբերությունները եղել են ջերմ։ Այդ առումով այս փուլում որոշել եմ, որ նա շարունակի զբաղեցնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը, բայց քննարկել ենք նաև այլ ուղղություններ»,-ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին այդ համագործակցության առաջարկությունն ընդունելու կապակցությամբ։

«Խնդրում եմ, որ սա որևէ մեկը չհամարի քաղաքական առևտուր, մենք քաղաքական առևտուր չենք արել։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն վտանգները, որ այսօր կա, համաձայնել ենք միասին ստանձնել երկրի նկատմամբ հետագա պատասխանատվությունը»,- ասաց Հարությունյանը։

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2017թվականից:

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]