Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության 
տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կամո Աղաջանյանին ճանաչում եմ շատ վաղուց, լսել եմ պատերազմի տարիներին։ Մեր երիտասարդ լեգենդար հրամանատարներից է եղել, երեք «Մարտական խաչ»-ի ասպետ, երկուսը՝ Արցախի, մեկը՝ Հայաստանի։ Նա զբաղեցրել է վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարների և պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնները, նաև Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը համոզված է, որ համատեղ աշխատանքով կարողանալու են զարգացնել Ազգային անվտանգության ծառայությունը։

«Այստեղ կարևորում եմ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նոր, որակական փոփոխություններ են մեզ պետք լինելու, և Հայաստանի իշխանությունների հետ մենք պայմանավորվել ենք, որ ծառայությունը բավականին լուրջ համագործակցության որակ է հաղորդելու»,- ասաց Հարությունյանը։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]